«ՀՀԿ-ի հետ նախընտրական դաշինք կազմելու նպատակ չկա»․ Լևոն Քոչարյան

Դրական եմ վերաբերվում այն ուժերի մասնակցությանը ընտրություններին, որոնք իսկապես պայքարում են այս իշխանությունների դեմ և որևէ կերպ չեն միանալու ՔՊ-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Հարցին՝ ի՞նչ եք անելու, որպեսզի իրար դեմ չպայքարեք, իրար չխանգարեք, Քոչարյանը պատասխանեց․ «Դա կարևոր է, քանի որ գլխավոր նպատակը այս իշխանությունների չվերընտրվելն է, պետք է իրար չխանգարելու ճիշտ լուծումներ գտնելն»։
Անդրադառնալով իրենց քննադատող քաղաքական ուժերին՝ Քոչարյանն ասաց․ «Որոշ ուժեր մտածում են, որ մեզ քննադատելով կարող են իրենց տեղն ամրապնդել։ Բայց շատ դեպքերում անցնում են թույլատրելիի սահմանը»։
Խոսելով նախընտրական դաշինքներ կազմելու մասին և պատասխանելով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի թիմն ի՞նչ ձևաչափով է մասնակցելու ընտրությոններին, Լևոն Քոչարյանն ասաց․ «Այդ մասով վերջնական քննարկումներ չկան»։
Հարցին՝ ՀՀԿ-ի հետ դաշինքը հավանակա՞ն է համարում, Քոչարյանը պատասխանեց․ «Ոչ, դրա իմաստը չկա, նպատակը չկա»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։