ՀՀ զինվորականները որպես դիտորդ կմասնակցեն «Agile Spirit 2025» բազմազգ զորավարժություններին։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Զորավարժությունները, որոնք կանցկացվեն հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը Վրաստանի տարածքում, ուղղված են «մարտական պատրաստվածության բարձրացմանը, մասնակից երկրների փոխգործակցության զարգացմանը և օպերատիվ կարողությունների ուժեղացմանը»։
Ծրագիրը ներառում է հրամանատարաշտաբային վարժանքներ, վրաց-ամերիկյան մարտավարական շարասյուն Սենակի-Վազիանի երթուղով, հրաձգություններ, հատուկ գործողությունների ուժերի համատեղ գործողություններ, ինչպես նաև Վրաստանի պաշտպանության ուժերի մարտական պատրաստության կենտրոնի կարողությունների ստուգում։
Զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Լիտվայից և Ուկրաինայից։ Հայաստանից բացի, զորավարժություններին դիտորդի կարգավիճակով կմիանան նաև Ճապոնիայի զինված ուժերի ներկայացուցիչները։
Ավստրալիան երկրի պատմության մեջ խոշորագույն զորավարժություններն է անցկացնում