«Ես չեմ խոսել դեսպանատների մասին, խոսել եմ դիվանագիտական հարաբերությունների մասին։ Էսօր ՀՀ-ն տասնյակ երկրների հետ ունի դիվանագիտական հարաբերություններ, որտեղ չունի դեսպանատներ։ Էս էլ նպատակահարմարության հարց է։ Իրական խաղաղության հաստատումը մի ինչ-որ պահի կարող է ենթադրել նաև դեսպանատների բացում»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետը՝ պատասխանելով հարցին՝ նախատեսվո՞ւմ է, որ ՀՀ-ում ու Ադրբեջանում բացվեն դեսպանատներ։