«ՀՀ-ում կան 40-ից ավելի քաղբանտարկյալ». Էլինար Վարդանյան

«ՀՀ-ում կան 40-ից ավելի քաղբանտարկյալ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ «Վստահ եմ՝ ասելու եք՝ այդ մարդիկ հանցագործություն են գործել, ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան»,- շարունակեց Էլինար Վարդանյանը՝ ընթերցելով ԵԽԽՎ-ի համապատասխան բանաձևը, որտեղ նշված է, թե ովքեր են համարվում քաղբանտարկյալներ։ «Հասել ենք այն իրավիճակին, որ կալանավորում են փաստաբաններին։ Գիտեինք, որ պաշտպաններին կալանավորում են բռնապետական երկրներում։ Փաստաբան Ռուբեն Մխիթարյանը հավաքի ժամանակ ձեռքերը վերև բարձրացրած ընդամենը ասում էր՝ հանդարտվեք, բայց կալանավորեցիք»,- ասաց Վարդանյանը՝ հիշատակելով նաև Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորումը։ «Կամ էդ ձայնագրությունները ինչո՞ւ եք կտրում կպցնում իրար․․․հասկացանք, որ մեծ եղբայրը հետևում է, բայց էդպե՞ս»,- հեգնեց պատգամավորը՝ հավելելով․ «Էսա՞ ձեր ժողովրդավարությունը․․․չեք պատկերացնում՝ ապօրինությունների ինչ հրեշավոր մեքենա եք գործի դրել, այնպես արեք, որ այդ մեքենան վաղը ձեր դեմ չգործի»,-ասաց Վարդանյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։