ՀՀ–ում անցկացվելիք մարմնամարզության Եվրոպայի առաջնության ընթացքում մարզումները կանցկացվեն Ալբերտ Ազարյանի անվան մարզահամալիրում

մարզիկներն իրենց մարզումները կանցկացնեն միջազգային չափանիշներով կառուցվող Ալբերտ Ազարյանի անվան մարզահամալիրում, այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։Նիստի ընթացքում ընդգծվեց, որ մեծ թափով շարունակվում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի շինարարությունը:
Մարզահամալիրի 6 մասնաշենքերում ավարտվել են 1-ին հարկի պատերի ամրանավորման և բետոնացման աշխատանքները, իսկ 1-ին, 2-րդ, 3-րդ մարզադահլիճային մասնաշենքերի երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստումը 0-ից բարձր նիշում կատարված է միջինը 70-80 տոկոսով։

Միջազգային չափանիշներով կառուցվող կենտրոնում հարմարավետ պայմաններ կապահովվեն շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների համար:«Նոր համալիրը նաև կհյուրընկալի 2027թ. Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ լիարժեք ենթակառուցվածքային պատրաստվածությամբ»,– նշվեց նիստի ընթացքում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։