ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել

ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Եթե ձերբակալվել եք կամ խախտել ԱՄՆ որևէ օրենք, ձեր վիզան կարող է հետ կանչվել, իսկ ձեզ կարող են արտաքսել ու զրկել հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։

Եղե՛ք օրինապահ և զե՛րծ մնացեք այնպիսի քայլերից ու արարքներից, որոնք կարող են վտանգել ձեր այցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։