ՀՀ-ում աղքատություն կա, դրան հաղթահարելու ձևը աշխատելն է, եթե էլի չհաղթարահեք՝ կրթություն ստացեք

«2025թ. հոկտեմբերին 810 հազար 74 գրանցված աշխատատեղ ունենք երկրում: 2018-ից ի վեր մենք ստեղծել ենք 223 հազար 895 աշխատատեղ. նման ցուցանիշ ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել: Ընդ որում՝ աճը շարունակական է»,- «ՀՀ 2026թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով աշխատատեղերի մասին: «2018-ից 2025թթ ՀՀ քաղաքացիներին 384 մլրդ դրամ ենք վերադարձրել եկամտային հարկի գծով: Էդ փողն ուղղակի տվել ենք քաղաքացիներին»,- նշել է նա: Արդյոք ՀՀ-ում կա սոցիալական ու աղքատության խնդիր, այո՛ կա, ասել է կառավարության ղեկավարը: «Վերջերս աղքատության ցուցանիշները հրապարակեցին, մեր գնահատմամբ՝ բավականին լավ ցուցանիշներ են: Շատ մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելու մեր խոստումին»,- նշել է Փաշինյանը: Նա կրկին խոսել է կրթության ու աշխատանքային հմտությունների զարգացման մասին:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։