Search
Close this search box.

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ) փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Ապարանի, Արագածի, Թալինի (մառախուղ) տարածաշրջաններում, Ջերմուկ, Դիլիջան, Գավառ, Սիսիան քաղաքներում, Լանջանիստ, Լուսաշող, Լանջառ գյուղերում, «Մեղրու սար», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում և Տիգրանաշենի ոլորաններում (մերկասառույց) տեղում է ձյուն։

Սարալանջ-«Զանգեր», «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածներում և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Երևան-Սևան ավտոճանապարհին, Մայակովսկի, Բալահովիտ, Ջրվեժ, Ձորաղբյուր գյուղերում մառախուղ է: Ապարան-Նիգավան ավտոճանապարհին, Արագածի տարածաշրջանում և Ծիլքար գյուղում բուք է։

Լարսի մասին

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։