«ՀՀ տարածքով ոչ մի միջանցք չի լինելու»․ Սոբհանի

«Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չի լինելու»,- այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Ո՛չ Վաշինգթոնում ստորագրված փաստաթղթում, ո՛չ էլ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրում «միջանցքի» մասին չի խոսվում։ Խոսքը միայն տրանսպորտային ուղիների բացման մասին է, մինչդեռ հայկական կողմը պահպանում է դրանց նկատմամբ լիակատար վերահսկողությունը՝ ներառյալ անձնագրային, մաքսային և անվտանգության հարցերը»,- ասել է դեսպանը։

Սոբհանին նաև հերքել է «99 տարով ԱՄն-ի վարձակալության» մասին լուրերը՝ հայտարարելով, որ նախագիծն իրականացվում է բացառապես Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում:

Դեսպանը հավելել է, որ հինգ սկզբունքները՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, դատական իրավասության նկատմամբ հարգանք, փոխադարձություն ու սահմանների անփոփոխություն, ամբողջությամբ հաշվի են առնվել:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։