Search
Close this search box.

«ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ գործերն աճել են 4,9%-ով»․ Արփինե Սարգսյան

Please enter a valid URL

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից 2024թ. 9 ամիսների ընթացքում քաղաքացիներին է հանձնվել 125․124 նույնականացման քարտ (աճը՝ 170,2%), ինչը պայմանավորված է ՀՀ-ում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմամբ: Այս մասին 2025-ի բյուջեի նախագիծը ներկայացնելիս նշեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

«ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է նաև 419․413՝ ՀՀ քաղաքացու անձնագիր (աճը՝ 14,2%):

ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 14․876 անձի (նվազումը՝ 7,1%):

Կազմվել է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ 2859 գործ (աճը՝ 4,9%)»,- հայտնեց փոխնախարարը: