«ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև»․ Նիկոլ Փաշինյան

«Պարզեցումների ենք գնալու բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը, արտահանումը, ներմուծումը, տարանցումը հնարավորինս լինի պարզեցված»,-Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը․ «Մենք պատրաստ ենք ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում։ Վաշինգթոնի հռչակագրում հստակ արձանագրված են այդ 5 սկզբունքները՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն և փոխադարձություն»,- ասաց նա։
Շարունակելով խաղաղության հաստատման թեման՝ Փաշինյանը հավելեց․ «ՀՀ վարչապետի իմ փորձառությունը ստիպեց հասկանալ, որ Ղարաբաղյան շարժումը պետք չի շարունակել»։ Փաշինյանի խոսքով ՀՀ քաղաքացիները հաշտ են իր այդ մտքի հետ, այլապես հեղափոխություն կանեին․ «ՀՀ քաղաքացիներն առաջիկա ընտրություններում պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։