Search
Close this search box.

ՀՀ քաղաքացիների համար ԱՄՆ վիզա ստանալը այդքան էլ հեշտ չի. քանի տոկոսն են մերժվում

ԱՄՆ Պետքարտուղարությունը նշել է այն երկրների անունները, որոնց քաղաքացիների համար ամենադժվարն է ԱՄՆ զբոսաշրջային վիզա ստանալը։

2024 թվականի տվյալները հրապարակվել են ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում. վիճակագրության համաձայն՝ ԱՊՀ երկրներից B կարգի վիզաներից ամենաշատը մերժվել են Ուզբեկստանի քաղաքացիների դիմումները՝ գրեթե 65%-ինը։ Հաջորդը Հայաստանն է (59,4%) մերժման դիմումներով և Թուրքմենստանը (58,8%)։

Ընդ որում, հետխորհրդային երկրներում, որոնք Եվրամիության անդամ են, իրավիճակն այլ է. Լիտվայում մերժման տոկոսը կազմում է 21%, Էստոնիայում՝ 9%, իսկ Լատվիայում՝ ընդամենը 7%։

Աշխարհի բոլոր երկրներից մերժումների ճնշող մեծամասնությունը ստանում են Սոմալիի քաղաքացիները (77%)։ Իսկ ԱՄՆ տուրիստական ​​վիզա ստանալու ամենադյուրին ճանապարհը ԱՄԷ-ի, Կիպրոսի և Ռումինիայի քաղաքացիների համար է՝ այս երկրներում մերժման մակարդակը չի գերազանցում 2,6%-ը։