ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը կողաշրջվել է․ կա վիրավոր

Հունիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Կարեն Հ-ն իր վարած «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Թեմուր Հ-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։