ՀՀ ՆԳՆ նախարարությունը հիշեցնում է

Հիշեցում քաղաքացիներին անտառներում հրդեհավտանգ շրջան է, պահպանե՛ք կանոնները, փրկե՛ք բնությունը

Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան: Խնդրում ենք լինել առավել զգոն, հոգատար և հետևողական՝ միասին կանխելու անտառային հրդեհների առաջացումը: Խնդրում ենք հետևել այս պարզ, բայց կարևոր խորհուրդներին.

մի՛ գցեք գետնին այրվող լուցկի և չմարված ծխախոտի մնացորդ

մի՛ վառեք խարույկ չնախատեսված վայրերում

մաքրե՛ք շրջակայքը շշերից, ապակու կտորներից, քանի որ դրանք կարող են արևի ճառագայթները կենտրոնացնել մեկ կետի վրա և դառնալ հրդեհի պատճառ

մի՛ թողեք տարածքում դյուրավառ նյութեր և դրանցով ներծծված լաթեր

միշտ համոզվե՛ք, որ անտառը լքելուց խարույկը լիովին մարված է

անտառամերձ տարածքներում մի՛ կատարեք չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից)։

Անմիջապես զանգահարե՛ք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին անտառային հրդեհի վտանգ ներկայացնող ցանկացած իրավիճակի դեպքում:

Հիշե՛ք, որ անտառը միայն բնություն չէ, այն մեր ազգային հարստությունն է, իսկ անվտանգությունը՝ առաջնահերթություն:

ՀՀ ՆԳՆ

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։