ՀՀ–ն ու Կիպրոսը մտադիր են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

Հայաստանը Կիպրոսին առաջարկել է համագործակցության աստիճանը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն իր հերթին դրական է արձագանքել այս առաջարկին, համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ Դիմիտրիուի հետ հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր:

«Մեր կողմից նաև առաջարկ եկավ՝ բարձրացնել մեր համագործակցության աստիճանը ռազմավարական գործընկերության մակարդակի: Եվ տիկին Դիմիտրիուն իր կողմից դրական արձագանքեց այս առաջարկին»,-ասաց Սիմոնյանը:

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների համագործակցությունը նաև տարբեր միջազգային հարթակներում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։