«Երևանը ցանկանում է, որ ռուս գործընկերները հաշվի առնեն Հայաստանի իշխանությունների անկախ որոշումները»,- այս մասին RTVI-ին տված հատուկ հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«ՀՀ իշխանությունները աշխատում են Հայաստանի բնակիչների, Հայաստանի Հանրապետության բարեկեցության, բարգավաճման և այլնի համար։ Դրա համար Հայաստանի կառավարությունը, իշխանությունները իրենք պետք է որոշեն, թե ում հետ, ինչպես առևտուր անեն, աշխատեն, դիվանագիտական հարաբերություններ ունենան», — ընդգծել է Խաչատուրյանը։
Նա զրույցում ընդունել է, որ Հայաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից, բայց կարծիք է հայտնել, որ ՌԴ-ն ևս «տնտեսապես կախված է» ՀՀ-ից։