ՀՀ–ն շարունակում է լուռ դիվանագիտական աշխատանքը Բաքվում ազատազրկվածներին վերադարձնելու համար. Փաշինյան

Մեզ քննադատում են հաճախ, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կատարյալ չէ, բայց խնդրում եմ ասեք, իսկ որտե՞ղ է խաղաղությունը կատարյալ, որտե՞ղ կա կատարյալ խաղաղություն և որտե՞ղ է եղել ու երբ։ Այս մասին, այսօր՝ մարտի 11–ին, Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնվորապես, նշել է. «Եվ ընդհակառակը խաղաղության նկատմամբ խնամք տանելու կամքն է, որ այն կատարյալին հնարավորինս մոտ դարձնելու տարբերակներ է ստեղծում։

Մենք այսպես ենք մոտենում բոլոր հարցերի, ներառյալ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների խնդիրներին։

Վերջերս Ադրբեջանը մեր ևս չորս հայրենակիցների ազատ արձակեց։ Հայ հանրությունը, մենք բոլորս երջանկություն ապրեցինք այդ առիթով, բայց կառավարությունը շատ արագ վերադարձավ լուռ դիվանագիտական աշխատանքը շարունակելուն, հանուն մյուսների վերադարձի, որովհետև համոզված եմ, եթե նախորդիվ լուռ դիվանագիտական աշխատանքի ոճը չընտրեինք, հունվարի 14-ին մեր չորս հայրենակիցների վերադարձը տեղի չէր ունենա պարզապես»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։