«Արցախում միանշանակ ցեղասպանություն է տեղի ունեցել և հայրենազրկում»,- ասել է այսօր Եռաբլուր այցելած «Արցախ Միության» նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Այդ ցեղասպանությունը պետք է համապատասխան արդարադատության արժանանա և մեր իրավունքները պետք է վերականգնվեն, այդ թվում՝ մեր ժողովրդի վերադարձը մեր հայրենիք։ Իսկ Հայաստանի Հանրապետությունն իր բաժին պատասխանատվությունը պետք է ստանձնի այս հարցում և առաջնորդի ու տեր կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության պայքարին»,- նշել է Արտակ Բեգլարյանը։