Search
Close this search box.

ՀՀ-ն այսօր էլ առերեսվում է մարտահրավերների․ռացիոնալ հաղթահարումից է կախված պետության անվտանգությունը

«Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ուղերձը՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ․

«Սիրելիˊ հայրենակիցներ,
1991թ. սեպտեմբերի 21-ին մենք վստահաբար «այոˊ» ասացինք անկախությանը՝ ուղենշելով մեր երկրի ապագան։
Անկախության և ինքնիշխանության ճանապարհն, ինչ խոսք, բարդ էր, սակայն՝ հաստատակամ։ Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ առերեսվում է մարտահրավերների, որոնց ռացիոնալ հաղթահարումից է կախված մեր պետության անվտանգությունը, կայունությունն ու զարգացումը։

Այս ճանապարհին Հայաստանի Հանրապետության ընտրությունը հստակ իրավունքն ու տարընթերցումների տեղիք չտվող օրենքը պետք է լինի։
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ։
Թո՜ղ հավերժի ամենայն հայոց հայրենիք Հայաստանը»։