ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները մնում են անփոփոխ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Այժմ Երևանում գերակշռում է ՀԱՊԿ-ից հեռանալու դիրքորոշումը։ Կարծում ենք՝ դա հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին, էապես թուլացնում է ազգային անվտանգությունը։ Ի վերջո, հանրապետության կայունության երաշխավորների դերում ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին այլընտրանք չկա»,- ասել է Աղասանդյանը։