Search
Close this search box.

ՀՀ կառավարությունից՝ ռուս հաքերների՝ Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին

Համապատասխան կառույցները ստուգում ռուս հաքերների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման տեղեկատվության իսկությունը։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ Կառավարությունից։

«Համապատասխան կառույցները ստուգում են տեղեկատվության իսկությունը, այս պահին դրա հաստատումը չունենք»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում էր, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխանցման հաղորդակարգի միջոցով։ «Մեր տրամադրության տակ է տվյալների բազան», — հայտարարում են հաքերները, սպառնալով՝ եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2,5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն։