ՀՀ իշխանությունը մատը մատին չտվեց, որ աղետ չլինի, արցախցին միայնակ էր մնացել․ Արցախի ԱԺ նախագահ

2022–ի թվականի դեկտեմբերի 12–ին արդեն Արցախը շրջափակման մեջ էր և դրան հաջորդեցին ռազմական գործողությունները, գրեթե 1,5 օր, որից հետո Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19–ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը։

«Արցախահայությունը մնացել էր միայնակ, Հայաստանի այսօրվա իշխանությունները մատը մատին չտվեցին, ոչ մի գործողություն չիրականացրեցին, որպեսզի տեղի չունենա այն, ինչ որ տեղի ունեցավ»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ չներքաշվեցին, որպեսզի Հայաստանը որպես պետություն չկորցնենք, նա ասաց. «Նախքան դրան հասցնելը պետք է հստակ գործողություններ իրականացնեին։ Նոյեմբերի 9–ի հայտարարությունը Հայաստանի իշխանություններն են ստորագրել։ Այնտեղ կան 9 կետ, որոնք միայն մեզ չէին վերաբերում։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հետո Հայաստանի իշխանությունները հանձնեցին Արցախի տարածքի գրեթե մեծ մասը, դրանով ապահովեցին Լաչինի միջանցքը, որպեսզի մենք Հայաստանի հետ անխափան կապ ունենայինք։ Պետք էր ամեն ինչ անել, որ դրան չհասներ։

Պրահայում գնալ ու հայտարարել, ստորագրել, որ Արցախն Ադրբեջան է, հաջորդ գործողություններն ամբողջությամբ լեգիտիմացնում էին Ադրբեջանի գործողությունները։ Սա Հայաստանի վարած քաղաքականության հետևանքն էր։ Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ չպետք է ներքաշվեինք, որ անկախություն ձեռք բերեցինք, Հայաստանն անկախացել է 1991–ին և անկախությունը ձեռք է բերել այդ ժամանակ»,- ասաց Ա.Դանիելյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։