Փոփոխությունը, որի մասին պարոն Խաչատրյանը խոսում էր, հետևյալն է. անմիջապես պարտադրել Ադրբեջանին ռազմագերիներին և այլ պահվող անձանց բաց թողնել, մենք դեմ չենք այս նախադասությանը: Նաև՝ երաշխավորել բռնի կերպով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց վերադարձը՝ իրենց հայրենիք: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ Ազգային ժողովում տեղի ունեցող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ժամանակ:
«Հայաստանը, Հայաստանի կառավարությունը, պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են Հայաստանի արտաքին քաղաքականության համար, այս պահին չեն ներկայացնում նման պահանջ Ադրբեջանին»,-հավելել է նա։




