ՀՀ–Իրան ռազմավարական պայմանագիր կստորագրվի Թեհրանում` Փաշինյանի այցի ժամանակ. դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթը կստորագրվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս տարի Թեհրան կատարելիք այցի ընթացքում: Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնի՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ իր ելույթում ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Դեսպանը հիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն այն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ու կապը հազարամյակների պատմություն ունի։

«Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ու կապը հազարամյակների պատմություն ունի, և այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, հենց այդ պատմական, մշակութային և քաղաքակրթական կապի շարունակականության դրսևորումն է»,– նշել է Խալիլ Շիրղոլամին։
ՀՀ–ում Իրանի դեսպանն ընդգծել է, որ 2025թ. երկու երկրների միջև պատմական, եղբայրական և ռազմավարական հարաբերությունները լի էին դրական իրադարձություններով: Երկու երկրների պաշտոնյաների կարևոր փոխադարձ այցեր են տեղի ունեցել, որոնց գագաթնակետը 2025թ. օգոստոսին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Մասուդ Փեզեշքիանի այցն էր Երևան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։