«ՀՀ-ին է փոխանցվել տրանսպորտային միջոց․ հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ հատիկ է»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում «հատիկառհատիկ» հեշթեգով հետևյալ գրառումն է արել․

«Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ)՝ որպես սեփականություն, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0 մակնիշի տրանսպորտային միջոցը` 2010 թվականի արտադրության: Սա գրում եմ ոչ թե նրա համար, որ վերադարձվածը ինչ-որ նշանակալի գույք է, այլ որովհետև հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ հատիկ է»: