ՀՀ-ի մի հատվածն ինձ դավաճան էր ասում, իսկ տոլմա փաթաթող սնուցող մայրերը շնորհակալություն էին հայտնում. Փաշինյան

Հայաստանի խորաթափանց ժողովուրդը խաղաղության օրակարգի, խաղաղության քաղաքականության իրական հեղինակն է եւ ինձ համար սրանում ոչ մի կասկած չկա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարի իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պիտի խոսեմ 2021–ի արտահերթ ԱԺ ընտրությունների քարոզարշավի այն տեսաևրանների մասին, երբ մեր նախընտրական հանրահավաքների առաջին շարքերում տեսնում էի միջւինից բարձր բազմաթիվ կանանց։ Արդեն 4,5 տարի դրա մասին մտածելով, չեմ կարողանում գտնել նրանց ամենադիպում բնորոշումը, բառը կամ արտահայտությունը։ Երկար մտածեցի և եկա համոզման, որ ճիշտ բնորոշումը ալմա–մատերն է՝ սնուցող մայր։ Խոսքը այն մայրերի մասին է, որոնք հաց են դնում ոչ միայն իրենց ամուսնինների ու զավակների, այլեւ իրենց մեծ գերդաստանների առաջ։ Մեր իրականության մեջ կան այդպիսի բազմաթիվ մայրեր, որոնք գերդաստանների լուռ առանցնքն են, նրանք լուռ են, որովհետեւ խոսելու ժամանակ չունեն։ Նրանց վրա է գերադաստանի հոգսը, ռազմավարական պլանավորումը։ Լուռ են, որովհետեւ տոլմա պիտի փաթաթեն, լուռ են, ոովհետեւ խաշ պիտի դնեն, լուռ են, որովհետեւ լավաշ ու հաց պիտւի թխեն, թթու պետք է դնեն, մուրաբա պետք է եփեն, լու են, որովհետեւ խոսելը երբեմն իմաստ չունի։ Լուռ են, որովհետեւ հայկական առածն ասում է՝ ասողին լսող է պետք։ Եվ ահա 2021–ի քարոզարշավի առաջին օրերից սա ինձ համար դարձավ թիվ մեկ հարցը՝ ինչու են այս մայրերը, սնուցող մայրերը գալիս մեր նախընտրական հավաքներին, երբեմն տան շորերով, մաշիկներով, ակնհայտ լինելով, որ գալու որոշումը կայացրել են վերջին պահին։ Նրանց գալը պոռթկում է, նրանք ասելու բան ունեն։ Ես քարոզարշավի առաջին օրերից հասկացա, որ իմ առաջին խնդիրը իրենց լսելն ու դա գործնական քաղաքականություն դարձնելը։

Նրանցից լսածը ինձ ցնցեց. նրանք ասում էին ընդամենը երկու բան. առաջին, շնորհակալություն էին ասում 2020–ի նոյեմբերի 9–ի փաստաթուղթը ստորագրելու եւ պատերազմը կանգնեցնելու համար։ Սա իսկապես ցնցում էր ինձ համար։ Հայկական էլիտայի մի էական հատվածը ինձ մեղադրում էր դավաճանության մեջ,. իսկ սնուցող մայրերն ինձ շնորհակալություն էին ասում, ու երկուսն էլ նույն բանի համար։ Ես այդ մայրերին հարցնում էի՝ ինչի՞ համար եք շնորհակալություն ասում։ Իրենց պատասխանը կոնկրետ էր՝ տասնյակ հազարավոր զինվորների կյանքեր փրկելու և պատերազմը կանգնեցնելու, Հայաստանը փրկելու համար։ Նրանք մեզ ասում էին՝ գնա խաղաղության հետեւից, մեզ անհրաժեշտ է խաղաղություն, միայն ու միայն խաղաղություն։ Ես հասկացա, որ այսպես խոսում է ժողովուրդը, այդ թվում տղամարդիկ»,– հայտարարեց Փաշինյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։