«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հզոր ուղերձ կլինի Եվրոպային»․ Ֆիցո

Սլովակիան և Հայաստանը երկկողմ բարեկամական հարաբերություններ են զարգացնում և կիսում քրիստոնեական ընդհանուր ժառանգություն։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ Երևանում մեկնարկած «Երևանի երկխոսություն» միջազգային համաժողովին։

Ֆիցոն ընդգծել է Սլովակիայի և ՀՀ-ի՝ առևտրի, միջուկային էներգիայի, պաշտպանության և տուրիզմի ոլորտներում համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու ՀՀ-ին՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում։

«Սլովակիան ողջունում է ՀՀ-ի և ԵՄ-ի սերտ հարաբերությունները։ Մեր երկիրը կշարունակի աջակցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը, որը բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը»,- նշել է Ֆիցոն։

Անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հասնելու գործընթացին՝ նշել է․

«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հզոր ուղերձ կլինի Եվրոպային, որ հակամարտությունները կարող են լուծվել դիվանագիտական երկխոսության միջոցով, և Սլովակիան պատրաստ է լիովին աջակցել այդ գործընթացին ուղղված ձեր ջանքերին»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։