Ինչպես մենք բոլորս գոհ էինք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև միջպետական սահմանի վերաբերյալ պայմանագրի ստորագրումից, այնպես էլ հիմա ԱՊՀ-ում շատ գոհ ենք Հայաստան-Ադրբեջան համատեղ հռչակագրի ստորագրումից։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Մենք կարծում ենք, որ պայմանագրի կնքումը տարաձայնությունների վերջնական կարգավորման փուլերից մեկն է։
Խաղաղության համաձայնագիրը հնարավորություն կտա երկու հանրապետությունների տարածքներում անցկացնել ԱՊՀ բարձրագույն մարմինների ավելի լիարժեք հանդիպումներ», – նշել է գլխավոր քարտուղարը։
Նշենք նաև, որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը կկայանա Մինսկում՝ սեպտեմբերի 29-ին: