ՀՀ և ՌԴ միգրացիոն ծառայությունները քննարկել են միգրանտներին վերաբերող հարցեր

Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՌԴ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել առցանց հանդիպում, հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Ռուսական կողմից մասնակցում էին ՌԴ ՆԳՆ միգրացիոն հարցերով գլխավոր տնօրինության, միջազգային համագործակցության, Ներքին ծառայության անձնագրային բաժնի և հաշվառման աշխատանքների, միգրացիոն հարցերի, միջազգային ոլորտային համագործակցության համակարգման վարչությունների ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միգրացիոն երկկողմ օրակարգին վերաբերող թեմաներ, մասնավորապես՝

ՌԴ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող անօրինական միգրանտներին վերաբերող հարցեր,

ՌԴ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող միգրանտներին վերաբերող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները։