Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Վարչապետը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր երկրում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ–ԵՄ հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ և ընդգծել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում ԵՄ հետևողական աջակցությունը։
Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, անդրադարձել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը։ Նա վստահություն է հայտնել, որ ՀՀ Կառավարության գործընկերների հետ կշարունակվի սերտ համագործակցությունն ու ակտիվ երկխոսությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովմանը վերաբերող հարցերի։





