ՀՀ ԱԳՆ-ում չգիտեն՝ երբ կարող է բեկում լինել Երևանի և Անկարայի հարաբերություններում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տվյալներ չունի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման կոնկրետ ժամկետների մասին:
Նման եզրակացության կարելի է հանգել՝ ելնելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը տրված պատասխանից։
Մասնավորապես, մենք հետաքրքրվել էինք երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման ժամկետների մասին, ինչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, ինչպես նաև երբ է սպասվում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների (այդ թվում ՝ հատուկ ներկայացուցիչների) հանդիպումը։

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն ուղարկել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերջին հարցազրույցի հղումը:
Հարցազրույցի ընթացքում համապատասխան հարցին նախարարը պատասխանել էր, որ Երևանը թուրքական կողմի հետ բավականին բովանդակալից և դինամիկ երկխոսություն ունի ինչպես պաշտոնական դիվանագիտական մակարդակով, այնպես էլ փակ դռների հետևում:
«Պաշտոնական հրապարակային մակարդակում և փակ դռների հետևում, այսինքն` հանդիպումների ընթացքում, ինչ-որ լսել ենք Թուրքիայից, հետևյալն է՝ մենք խնդիր չունենք, մենք ուզում ենք, պատրաստ ենք բացել սահմանները, հաստատել հարաբերություններ, բայց մենք պետք է դա անենք Հայաստան-Ադրբեջան կարգավորումից, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- ասել է Միրզոյանը։

Բացի այդ, ԱԳՆ-ն խորհուրդ են տվել վերընթերցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման մասին ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը: Մասնավորապես, ըստ հաղորդագրության՝ հունիսի 20-ին Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։
ԱԳՆ-ից հավաստիացրել են, որ հանրությանն անպայման կտեղեկացնեն կարգավորման գործընթացի զարգացման մասին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։