Search
Close this search box.

ՀՀ ԱԳՆ-ից հաստատում են՝ Տիգրան Բալայանը մաhվան uպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատում է՝ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից։

«Այո, ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել, ինչ մասին հայտագրով հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև ԵՄ-ին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այդ հարցով հետաքննություն է ընթանում։

«Դեռևս արձագանք չկա»,- նշեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ Politico պարբերականն էր հայտնել, որ Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման և ահաբեկման» է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վաքըֆ Սադիկովի կողմից, որը «բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքի դեմ»։