ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունը

Հայաստանը ողջունում է Գազայի հատվածում հրադադար հաստատելու մասին համաձայնագիրը։ Այսմասին հայտարարել է ՀՀ արտգործնախարարությունը։

«Ողջունում ենք Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը, որը նախատեսում է պատանդների ազատ արձակում և մարդասիրական օգնության անարգել հասանելիության ապահովում»,– ասված է X–ում հրապարակված հաղորդագրությունում։

Գերատեսչությունն ընդգծել է, որ համաձայնագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ միջնորդների անխոնջ ջանքերի արդյունքն է:
Հայաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն հաստատելու համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։