Հղի կնոջը դшնակահարած ամուսինը նույն կերպ է վարվել նաև իր կնոջը փրկող տաքսու վարորդի հետ․ նոր մանրամասներ

Shamshyan.com-ը հունվարի 2-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին, երբ ամուսինը սուր կտրող-ծակող առարկայով վնասվածքներ էր պատճառել հղի կնոջը։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում մարմնական վնասվածքներ պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տեղեկություններով պարզել են դեպքի հետ կապված որոշ հանգամանքներ։

Այդ օրը՝ ժամը 18:55-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Ռաֆիկ Հ.-ն, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։ Իսկ ժամը 18:50-ի սահմաններում պարանոցի և որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածք ախտորոշմամբ «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Նուշիկ Ա.-ն, ով այնուհետև տեղափոխվել է Երևան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ պարզվել է, որ նա ստացել է «պարանոցի և ձեռքերի շրջանի կտրած-ծակած վերքեր» վնասվածքներ։

Տեղում պարզվել է նաև, որ Նուշիկ Ա.-ն 6 ամսական հղի է։

Պարզվել է, որ վիրավորներից Ռաֆիկ Հ.-ն էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Մինչ բժիշկները պայքարում էին 2 վիրավորների կյանքի համար, Արարատի քրեական ոստիկանները պարզել են, որ Նուշիկ Ա.-ին դանակահարել է նրա ամուսինը՝ Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Հրահատ Ա.-ն, Երևան-Երասխ ավտոճանապարհի «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ Ռաֆիկ Հ.-ի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայում, և երբ Ռաֆիկ Հ.-ն տեսել է, թե ինչպես է ամուսինը դանակահարում կնոջը, փորձել է հանդարտեցնել, սակայն ինքը նույնպես դանակի հարվածներ է ստացել, իսկ Հրահատ Ա.-ն այնուհետև դիմել է փախուստի։

Վիրավորների հարազատները նշում էին, որ մինչև այժմ տեղյակ չեն՝ արդյոք իրավապահները հայտնաբերել ու ձերբակալել են Հրահատ Ա.-ին, թե ոչ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։