«ՀՖՖ-ն քանդում է հայկական մրցավարությունն իրենց հովանավորչական գործելաոճով»․ ՀՖՖ ղեկավար կազմից դժգոհ են նաև մրցավարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ աղմուկը չի դադարում․ ներկա ղեկավար կազմից շարունակում են դժգոհ մնալ ոչ միայն հայ երկրպագուները, այլև արդեն մրցավարները։

Ի դեպ, հենց այս ամիս մրցավար Սամվել Հովսեփյանը գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ խզել է պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։

«Հայ մրցավարներն այսօր մնացել են առանց արժանապատիվ ու համակարգված պաշտպանության, ինչպես երբևէ,- արձանագրել էր մրցավարը, ապա նաև հավելել,- Ես առաջին հանդիպումը սպասարկել եմ 2017-ին, այդ պահից ի վեր մրցավարների աշխատավարձը երբեք չի բարձրացել, չնայած կյանքի բոլոր ոլորտների թանկացմանը, սա այն պարագայում, որ մրցավարության դերը ֆուտբոլում առանցքային է, իր մեջ շատ ռիսկեր է պարունակում, այն պարագայում, երբ ՀՖՖ նախագահն անձամբ է հայտարարում, որ ունենք մրցավարների քանակի խնդիր»։

Բայց սա դեռ ամենը չէ․ 168․am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մրցավարների շրջանում հասունացել է ընդվզում։