Հետ կանչեք ձեր անիմաստ ու սենսացիոն որոշումները. Հարություն Մկրտչյանը՝ Տիգրան Ավինյանին

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեւանի քաղաքապետի աթոռին մի կերպ, ճզմել-բրդելով նստած պարոն Տիգրան Ավինյանին քաղաքական անվճար խորհուրդ եմ տալիս` լսել Երեւան քաղաքի բնակչության մեծամասնության ձայնը.
Հետ կանչեք ձեր անիմաստ ու սենսացիոն որոշումները, վերստին քննարկեք այն` հիմքում ունենալով թվեր, փաստեր, վիճակագրություն, ռեալ հաշվարկ։
Հարցը այստեղ կարգին հայկոներն ու «նախկինները» չեն,որոնք ունեն իրենց քաղաքական շահերը , ու պահը գտած կանգնել են ձեր վառած կրակի շուրջ ու ձեռքներն են տաքացնում, այլ այն , որ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ համաձայն չի ու տակն էլ չկա «ռեֆորմի» արդարացի բացատրություն…
Ես ինչպես միշտ իմ ԺՈՂՈՎՐԴԻ հետ եմ.
Պետք եղավ կգամ, կողքներն էլ կկանգնեմ ։
Հետադիմականն ու հետադեմն էլ մարդկանց որոշակի խմբերի «օպելով գեղցի» ու «համբալ» ասող ընտանիքիդ անդամներն են,մասնավորապես` հայրիկդ …
Բառերդ ընտրիր հարգելիս …