Հերթը հասավ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին․ ինչ է պահանջում դատախազությունը

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 8 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, 5,5 միլիարդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
«Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը»,– ասված է հաղորդագրությունում:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
8 անշարժ գույք Երևանում.
5 տրանսպորտային միջոց,
1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք,
8 իրավաբանական անձանցում մասնակցություն,
1 միլիարդ 138 միլիոն 452 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք,
463 միլիոն 146 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
3 միլիարդ 980 միլիոն 583 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Նշենք, որ Արկադի Համբարձումյանը հայտնի գործարար է, հայտնի է որպես «Դերժավայի Արկադ»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։