Հերթական վթարը՝ շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:10-ի սահմաններում Էրեբունի — Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են շտապօգնության և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։ Պարզում են վարորդների և տեղում բուժօգնություն ստացած 3 քաղաքացիների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շտապօգնության վարորդը ասում էր, որ թե կանչով հիվանդ տեղափոխելիս է եղել՝ լուսային ու ձայնային ազդանշանները միացված, իսկ Mercedes-ի վարորդը հակառակն էր պնդում, որ ձայնային ազդանշանները միացված չեն եղել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։