Search
Close this search box.

Հերթական ծանր գիշերվա մասին. ՌԴ ՊՆ հաղորդագրությունը

Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր յոթ ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել ՌԴ երեք շրջաններում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է Կիևի ռեժիմի` Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ օդային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։

ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է յոթ ուկրաինական անօդաչու թռչող սարք. չորս ԱԹՍ` Բելգորոդի մարզի երկնքում, մեկը` Կուրսկի շրջանի երկնքում և երկուսը` Բրյանսկի շրջանի երկնքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ներով գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։