Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:
Հիմա ի՞նչ, հիմա էլ նո՞ր ոստիկանապետին պիտի մի քանի անգամ բացատրենք, որ այդ տղաների մոտ ապօրինի ոչինչ չկա, ո՛չ զենք և ո՛չ էլ այլ որևէ բան:
Նոր ոստիկանապետին առաջարկում եմ մտածել այն մասին, որ մի օր իրեն էլ Նիկոլը դուրս կշպրտի ծառայությունից ու ինքն էլ նախկինի նման կփախնի ԱՄՆ»: