Հունվարի 20-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցում 20-ամյա դատապարտյալ է մահացել։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, հայտնեցին ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից։
«2025 թվականի հունվարի 17-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 2004թ․ ծնված դատապարտյալ Դ․Վ․-ն, առողջական վիճակից ելնելով, տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց։ Հունվարի 20-ին հիվանդանոցում գրանցվել է Դ․Վ․-ի կենսաբանական մահը»,–հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից։