Ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:50-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են «Chevrolet» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 4-ին, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, 1-ին էլ քաղաքացիները իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով, տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Բախման հետևանքով «Chevrolet»-ի առջևի անվահեծաններից մեկը կոտրվել էր։





