Հենրիխ Մխիթարյանը կարող է պատմական ռեկորդ գրանցել

Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ առաջին ֆուտբոլիստը, ով նվաճել է ՈւԵՖԱ-ի երեք գործող ակումբային մրցաշարերի տիտղոսները, եթե նրա թիմը՝ Միլանի «Ինտերը», 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մյունխենում հաղթի ՊՍԺ-ին, ինչպես հաղորդում է armsport.am-ը, այդ մասին գրել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հայ կիսապաշտպանը 2016/17 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նվաճել է Եվրոպայի լիգան, իսկ 2021/22 մրցաշրջանում՝ Կոնֆերենցիաների լիգայի առաջին գավաթը «Ռոմայի» հետ։

Մինչ օրս ոչ մի ֆուտբոլիստ չի հաղթել ՈւԵՖԱ-ի բոլոր երեք մրցաշարերում։ Բրազիլացի պաշտպան Էմերսոնը մոտ էր այս նվաճմանը․ նա 2018/19 մրցաշրջանում «Չելսիի» հետ հաղթել է Եվրոպայի լիգան, 2022/23 մրցաշրջանում «Վեստ Հեմի» հետ՝ Կոնֆերենցիաների լիգան, սակայն 2020/21 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում մնացել է պահեստային։

ՈւԵՖԱ-ի ներկայիս մրցաշարեր

Չեմպիոնների լիգա (1992/93 մրցաշրջանից՝ որպես Եվրոպայի գավաթի իրավահաջորդ),
Եվրոպայի լիգա (2009/10 մրցաշրջանից՝ որպես ՈՒԵՖԱ գավաթի իրավահաջորդ),
Կոնֆերենցիաների լիգա (2021/22 մրցաշրջանից)։

Չեմպիոնների լիգա + Եվրոպայի լիգա

Սեսար Ասպիլիկուետա («Չելսի» — ՉԼ 2020/21, ԵԼ 2012/13, 2018/19)
Գերի Քեհիլ («Չելսի» — ՉԼ 2011/12, ԵԼ 2012/13)
Պետր Չեխ («Չելսի» — ՉԼ 2011/12, ԵԼ 2012/13)
Անդրեաս Քրիստենսեն («Չելսի» — ՉԼ 2020/21, ԵԼ 2018/19)
Էշլի Քոուլ («Չելսի» — ՉԼ 2011/12, ԵԼ 2012/13)
Տիբո Կուրտուա («Ռեալ» — ՉԼ 2021/22, 2023/24; «Ատլետիկո» — ԵԼ 2011/12)
Դավիդ Լուիս («Չելսի» — ՉԼ 2011/12, ԵԼ 2012/13, 2018/19)
Ժորժինյո («Չելսի» — ՉԼ 2020/21, ԵԼ 2018/19)
Ն’Գոլո Կանտե («Չելսի» — ՉԼ 2020/21, ԵԼ 2018/19)
Մատեո Կովաչիչ («Չելսի» — ՉԼ 2020/21, ԵԼ 2018/19)
Ֆրենկ Լամպարդ («Չելսի» — ՉԼ 2011/12, ԵԼ 2012/13)
Խուան Մատա («Չելսի» — ՉԼ 2011/12, ԵԼ 2012/13; «Մանչեսթեր Յունայթեդ» — ԵԼ 2016/17)
Պեդրո («Բարսելոնա» — ՉԼ 2008/09, 2010/11, 2014/15; «Չելսի» — ԵԼ 2018/19)
Իվան Ռակիտիչ («Բարսելոնա» — ՉԼ 2014/15; «Սևիլյա» — ԵԼ 2013/14, 2022/23)
Ֆերնանդո Տորրես («Չելսի» — ՉԼ 2011/12, ԵԼ 2012/13; «Ատլետիկո» — ԵԼ 2017/18)

Չեմպիոնների լիգա + Կոնֆերենցիաների լիգա

Ոչ ոք։

Եվրոպայի լիգա + Կոնֆերենցիաների լիգա

Վիսենտե Իբորրա («Սևիլյա» — ԵԼ 2015/16; «Օլիմպիակոս» — ԿԼ 2023/24)
Էմերսոն («Չելսի» — ԵԼ 2018/19; «Վեստ Հեմ» — ԿԼ 2022/23)
Քրիս Սմոլինգ («Մանչեսթեր Յունայթեդ» — ԵԼ 2016/17; «Ռոմա» — ԿԼ 2021/22)
Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ» — ԵԼ 2016/17; «Ռոմա» — ԿԼ 2021/22)

Այսպիսով, եթե Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում հաղթի 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, նա կդառնա պատմության առաջին ֆուտբոլիստը, ով նվաճել է ՈւԵՖԱ-ի բոլոր երեք գործող ակումբային տիտղոսները՝ Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա և Կոնֆերենցիաների լիգա։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։