Հենրիխ Մխիթարյանը՝ կարիերայի հնարավոր ավարտի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին: Այս մասին հայտնել է «Football-Italia»-ն:

«Ես իսկապես երջանիկ եմ նրանով, ինչի հասել եմ ֆուտբոլային կարիերայիս այս փուլում: Հնարավոր է, որ դա այլևս չկրկնվի. հնարավոր է, որ մրցաշրջանի ավարտին ավարտեմ կարիերաս, բայց հենց հիմա ես պարզապես շատ ուրախ եմ այս ակումբում խաղալու և այն ամենի համար, ինչին մենք փորձում ենք հասնել»,- ասել է նա:

Մխիթարյանը նշել է, որ 3-4 օրը մեկ խաղալը ավելի հաճելի է, քան շաբաթը մեկ անգամ խաղալը:

«Բոլոր մրցումներին մասնակցելը մեծ մոտիվացիա է տալիս շարունակելու: Մենք յուրաքանչյուր խաղին մոտենում ենք այնպես, կարծես դա վերջին խաղն է»,- հավելել է նա:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։