Հեղափոխության օրերին դեսպաններն ասել են՝ «կարող ենք օգնել, աջակցել», ես ասել եմ՝ ինձ համար անընդունելի է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարություն արեց՝ հեղափոխության ժամանակ հատուկ հանդիպում է ունեցել դեսպանների հետ։

«Ասել են՝ կարող ենք օգնել, աջակցել, ես ասել եմ՝ ինձ համար անընդունելի է, ես Հայաստանի ներսում օտարերկրյա դեսպանների միջնորդության կարիք չունեմ, որպեսզի Հայաստանում մեր քաղաքական օրակարգն առաջ մղեմ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Փաշինյանը հերքեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Փաշինյանին փոխվարչապետի պաշտոն է առաջարկվել հեղափոխության ժամանակ։

«Դա սուտ է։ Փոխվարչապետի մասին ընդհանրապես, երբեք որևէ մեկի հետ չի խոսվել, ակնարկ էլ չի եղել։ Ոչ միայն փոխվարչապետի, որևէ այլ պաշտոնի մասին խոսակցություն չի եղել, ես չէի էլ թույլ տա, որ նման խոսակցություն լիներ»,- ասաց նա։

Փաշինյանը բացառեց, որ ձայնագրություն կարող է լինել այդ հանդիպումից։

«Կեղծիք է, կեղծիք չէ, հրավառություն, վեպ է, թե պատմավեպ, բանաստեղծություն է, թե պիես՝ դա գնահատական է, ես ասում եմ՝ չի եղել։ Ես բացառում եմ, որ որևէ ձայնագրություն կլինի»,- նշեց վարչապետը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։