Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց դադարեցնել ՀԷՑ-ի լիցենզիան։
Դեմ է քվեարկել միայն հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը:
Նշենք, որ արդեն 3 օր է ՀԾԿՀ-ն քննարկում էր ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու հարցը: Արդեն երեք օր է, ինչ ընթանում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին» հարցը քննող ՀԾԿՀ նիստը։
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է ՀԾԿՀ-ին՝ պահանջելով ընկերությանը զրկել լիցենցիայից, քանի որ կառույցում խախտումներ կան, որոնք բերել են ճգնաժամի։
Սամվել Կարապետյանն ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին:




