ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին․ Վարդան Ալոյան

«Տաշիր կապիտալի» փաստաբանական խմբի ներկայացուցիչներից Վարդան Ալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցով դատական ակտը կհրապարակվի 26․03․2026-ին։

Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցից հետո Ն․ Փ․-ի ֆեյսբուքյան հրապարակման հիման վրա ՔՊ-ն նախաձեռնեց օրենսդրական փոփոխություններ ՀԷՑ-ը «խլելու» համար։ Բացառապես ՔՊ-ի ձայներով այդ փոփոխությունները ընդունվեցին։

Մի քանի օր անց ՔՊ-ական ՏԿԵՆ նախարար Դ․Խ․-ի հաղորդման հիման վրա, «նախկին» ՔՊ-ական Մ․ Մ․-ի միանձնյա ոչ իրավաչափ որոշմամբ ՀԷՑ-ի նկատմամբ հարուցվեց վարչական վարույթ և Ռ․Պ․-ն նշանակվեց ՀԷՑ-ի Ժ․Կ․։

Ժ․Կ․-ն անմիջապես հեռացրեց ՀԷՑ-ի պրոֆեսիոնալ ղեկավար կադրերից շատերին և նրանց փոխարեն նշանակեց էներգետիկայի ոլորտի հետ կապ չունեցող հիմնականում ՔՊ-ական անձանց։
ՀԾԿՀ-ի բացառապես ՔՊ-ի կողմից ընտրված անդամների ձայներով ՀԷՑ-ը 17/11/2025 թվականին զրկվեց էլեկտրաէներգիայի բաշխողի լիցենզիայից։
Նշված ակնհայտ անհիմն և ոչ իրավաչափ վարչական ակտը սեփականատիրոջ կողմից բողոքարկվեց դատական կարգով։
Օրենքով նման գործերի քննության համար սահմանված է երկամսյա ժամկետ։

Շաբաթ օրվանից սկսված և ընդմիջումներով այսօր առավոտյան ժամը 04:00-ին ավարտված (փաստացի շուրջ 29 ժամ տևած) դատաքննության ընթացքում ջաղջախվեցին վարույթի հիմք հանդիսացած բոլոր սին փաստերն ու ենթադրությունները։
Եթե լրացուցիչ ապացույցներ հետազոտելու կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտություն չառաջանա, ապա դատական ակտը կհրապարակվի 26/03/2026 թվականին։

ՀԷՑ-Ը ՉԻ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՔՊ-ԻՆ

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։