ՀԷՑ-ի կառավարումը կվերցնենք այս փուլում, հետո կգտնենք էֆեկտիվ կառավարիչ. Փաշինյան

Մեր խնդիրն է, որ պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը և իրականացնի ուսումնասիրություն, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, այսօր ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պատմությունը նոր չի սկսվել, ՀԷՑ-ի վերաբերյալ դժգոհությունները սկսվել են իմ մարզային այցելություններից, երբ քաղաքացիների կողմից բողոքներ են ստացվել։

Մեր նպատակադրումը հետևյալն է. այս փուլում պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը, և կվերցնենք։ Բայց մենք ամենևին չենք ասել, որ պետականացման կամ ետգնման գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարողը։ Մենք խնդիր ունենք գտնել ամենաարդյունավետ կառավարչին և այդ կառավարման նկատմամբ ձևավորել հանրային և պետական վերահսկողություն»,-ասաց Փաշինյանը՝ չբացառելով նաև արտապատվիրակման տարբերակը։

Փաշինյանի խոսքով՝ ՀԷՑ-ն իր նախորդող շրջանի գործունեության ընթացքում ի հեճուկս կառավարության բազմաթիվ հորդորներին ու խնդրանքներին, պատշաճ քայլեր չի ձեռնարկել, հետևաբար, կառավարությունն է պարտավոր պատշաճ քայլեր ձեռնարկել։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։