2025 թվականի հունիսի 18-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։
Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ կապված հաշվիչների և դրանց արկղների տեխնիկական վիճակի, հաշվառման ճշգրտության և սպառողների իրավունքների խախտման հետ։
Մասնավորապես՝
2025 թվականի հունվարի 22-ի դրությամբինդուկցիոն (մեխանիկական, ոչ էլեկտրոնային) եռաֆազ առևտրայինբոլոր հաշվիչներըպետք էփոխարինված լինեինէլեկտրոնային (ավտոմատ գրացմամբ) հաշվիչներով, որոնք ապահովումեն նաևէլեկտրաէներգիայիռեակտիվ բաղադրիչիհաշվառումը ( ԷԲՑկանոնների 241-րդկետ)։
Հաշվիչները 30 րոպեանոցմիջակայքումպետք էգրանցեն լարմանմակարդակը ևհզորության գործակիցը (cosϕ), (ԷԲՑ կանոնների 247-րդ կետի 1-ին ենթակետ):
Էլեկտրաէներգիայինախորդող ամսվածախսը պետքէ գրանցվիէլեկտրոնայինհաշվիչի լուսատախտակիվրա արտածվողցուցմունքովավտոմատացվածռեժիմում (պետքէ բացառվիտեսուչի կողմիցամսվա սկզբիև վերջիցուցմունքներիտարբերությամբծախսի հաշվարկումը), (ԷՄԱ կանոնների 75-րդ կետ):
Ընկերությունըներկայացրելէ իրպարզաբանումները՝չհերքելով արձանագրվածխախտումները։Արդյունքում, Հանձնաժողովըտուգանել էընկերությանը՝ 10 միլիոն դրամգումարի չափով, որը պետքէ փոխանցվիպետական բյուջեմեկամսյա ժամկետում։
Բացի այդ, Հանձնաժողովըպարտավորեցրելէ ընկերությանըմինչև 2025 թվականիդեկտեմբերի 31-ըիր սպասարկմանամբողջ տարածքումվերացնել նմանատիպբոլոր խախտումները, համապատասխանդեպքերում վճարելտույժ՝ սպառողներիիրավունքներիխախտման համարև մեկամսյաժամկետում Հանձնաժողովիններկայացնելտեղեկատվություն։