«Հազարավոր մարդիկ զրկվել են աշխատատեղերից, իսկ պետական բյուջեն` հարկերից»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի գրառումը. «Իշխանությունը քաղաքական հետապնդումների նոպայի մեջ փակել է տվել Տաշիր պիցցաների ցանցը։ Հազարավոր մարդկանց զրկել է աշխատատեղերից, իսկ պետական բյուջեն` հարկերից։
Այս խայտառակ գործընթացին զուգահեռ ինֆորմացիոն դաշտը լցնում են «դարակազմիկ» լուրով, թե տեսեք-տեսեք 2030թ-ին Հայաստան է գալու ամերիկական ինչ-որ անորակ արագ սննդի ռեստորանային ցանց՝ 600 աշխատատեղով։ Ժողովուրդը կասեր՝ Էշ մի սատկի` գարուն կգա։ Ու սա ներկայացնում են որպես երկրի տնտեսական զարգացման ցուցիչ։ Իշխանությունը աչքով-ունքով հասկացնում է, թե տեսեք ռուսական կապիտալով բացված, բայց հայկական ռեստորանային ցանցը վարի ենք տալիս, բայց բերում ենք ամերիկական ցանց։ Ասել է թե` նիկոլական հերթական անորակ «ինքնիշխանական» խաղեր, որը շատ թանկ է նստում մեր ժողովրդի վրա։
Մի զանգված էլ կա, որը ամերիկականի անուն լսելուց ոտքերը թուլանում է ու կարևոր չէ, թե ինչ զիբիլ է։ Խիստ ոգևորվում են նման անորակ քարոզչական տրյուկներից։ Դա մոտավոր այն հատվածն է, որը նույն ձև ոգևորվում ու գրգռվում է հանքերը փակելու հեռանկարից, որոնց համոզել են, որ եթե հանքերը փակեն՝ Հայաստանը դառնալու է դրախտավայր։ Սրանք այն մարդիկ են, որոնք հավատում են, որ մորի աճեցնելով ու մեղու պահելով՝ «1 տոննա մեղրը ավելի թանկ է, քան 1 տոննա պղինձը» բանաձևի շրջանակներում կարող են բարեկեցիկ պետություն ունենալ։ Մի խոսքով՝ հակապետական ու հակատնտեսական մտածողության խրախճանքի երկիր Հայաստան»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։